ՄՄարիամ Մխիթարյան

Վտանգավոր միջադեպ Սևաստոպոլում շքերթի ժամանակ. Interfax

Վտանգավոր միջադեպ Սևաստոպոլում շքերթի ժամանակ. Interfax

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Սևաստոպոլի Հաղթանակի շքերթի ժամանակ T-34 տանկի հետ կապված միջադեպին: Ականատեսների վկայությամբ՝ տանկը շրջադարձ չի կատարել Նախիմովի հրապարակում և ուղիղ շարժվել է հավաքված մարդկանց կողմը, որոնք ժամանակ չեն ունեցել հեռանալու:

Զինվորականները, սակայն, հերքում են այդ միջադեպի լրջությունը: Նրանք նշում են, որ տանկը չի սպառնացել հանդիսատեսի կյանքին, քանի որ այն կանգ է առել մարդկանցից անվտանգ հեռավորության վրա: Բացի դրանից՝ T-34-ի անձնակազմը շրջադարձ կատարելիս հնարավորինս նվազեցրել է շարժիչի արագությունը: Ի դեպ՝ միջադեպը չի խանգարել շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի մյուս շարասյուների տեղաշարժին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում