ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը հաղթել է Նյու Յորքի և Կենտուկիի փրայմերիզներում. The New York Times

Բայդենը հաղթել է Նյու Յորքի և Կենտուկիի փրայմերիզներում. The New York Times

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը բավական ձայներ է ապահովել Դեմոկրատական ​​կուսակցության առաջիկա համագումարում նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հաղթել է Նյու Յորքի և Կենտուկիի նախնական ընտրություններում:

Ըստ The New York Times-ի, Բայդենը ստացել է 2.179 պատվիրակի աջակցությունը, մինչդեռ Դեմոկրատների համագումարում նախագահի թեկնածու առաջադրվելու համար դիմորդը պետք է քվեարկության առաջին փուլում ստանա 1.991 պատվիրակի ձայն: Բայդենը հաղթահարել է այդ նիշը հունիսի 5-ին: ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոնգրեսի վերջնական որոշումը պարզ կլինի օգոստոսի 17-20-ին, Վիսկոնսին նահանգում կայանալիք համագումարի ժամանակ:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որն աջակցում է Բայդենին, օգնել է նրան նախընտրական քարոզարշավի ժամանակ հավաքել 7,6 միլիոն դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում