ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայում առկա է կորոնավիրուսի նոր բռնկման վտանգ. Lenta

Գերմանիայում առկա է կորոնավիրուսի նոր բռնկման վտանգ. Lenta

Գերմանիայի բնակչությանը սպառնում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր անսպասելի բռնկում, որը կարող է աննկատ սկսվել: Իրադարձությունների նման զարգացում է կանխատեսել վիրուսաբան Քրիստիան Դրոստենը՝ հաշվի առնելով հիվանդության տարածման նոր դեպքերը:

«Կարծում եմ, որ երկու ամսից մենք խնդիր կունենանք, եթե կրկին չսկսենք ահազանգել»,- ասել է գիտնականը:

Դրոստենի խոսքով՝ պետությունը և հասարակությունը պետք է զգոն լինեն և զգույշ՝ հիվանդության նոր ալիքից խուսափելու համար: Նա ներկայացրել է ԱՄՆ հարավային նահանգների օրինակը, որտեղ շատ շուտ վերացվեցին սահմանափակումները, և օդի բարձր ջերմաստիճանը չխանգարեց վիրուսի տարածմանն ու հանգեցրեց «սարսափելի իրավիճակի»:

Մեկ օր առաջ էլ կորոնավիրուսի նոր ալիքի մասին հաղորդեցին Հարավային Կորեայում: Գիշերային ակումբների բացումից հետո գրանցվել է հիվանդության հերթական բռնկումը: Սեուլի իշխանությունները քննարկում են համաճարակի դեմ պայքարի կարանտինային միջոցառումները վերականգնելու հարցը:

COVID-19-ի նոր բռնկում  է նկատվել Իսրայելում, կարանտին է հայտարարվել մի շարք քաղաքներում ու շրջաններում: Իսրայելում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակի 459 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 22-ից հետո:

Կորոնավիրուսի վարակի դեպքերի աճն այստեղ կապում են դպրոցների, ձեռնարկությունների, ռեստորանների, բարերի, զբոսաշրջային վայրերի վերաբացման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում