ՄՄարի Կոստանյան

Հայտնի է մոլորակի ամենահզոր ու արագ համակարգչի անունը. BBC

Հայտնի է մոլորակի ամենահզոր ու արագ համակարգչի անունը. BBC

Համաշխարհային համակարգչային ոլորտում Միացյալ Նահանգների ու Չինաստանի գերիշխանությունից հետո վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ մոլորակի ամենաարագ համակարգչի տիտղոսը ստացել է ճապոնական Fugaku սուպերհամակարգիչը: Թեմային է անդրադարձել BBC-ն:

Top500-ի ցուցակը վերջին չորս անգամ գլխավորել է Summit անունը ստացած ամերիկյան արտադրության համակարգիչը:

Ճապոնական Fugaku սուպերհամակարգիչը հաշվարկները մեկ վայրկյանում կատարում է 2.8 անգամ ավելի արագ, քան ամերիկյան IBM համակարգը: Սուպերհամակարգիչը սովորական համակարգչից հազար անգամ ավելի արագ է աշխատում:

Ճապոնական համակարգը տեղակայված է ծագող արևի երկրի Կոբե քաղաքում: Այն արդեն 6 տարի շարունակ մշակվում է ճապոնական Fujitsu տեխնոլոգիական ընկերության կողմից:

Top500-ի ցուցակի երրորդ տեղում է ամերիկյան IBM համակարգի մեկ այլ համակարգիչ, իսկ չորրորդ ու հինգերորդ տեղերը զբաղեցնում է Չինաստանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում