ՄՄարի Կոստանյան

Կլիմայական փոփոխությունների տեմպն արագացել է. ՄԱԿ. Euronews

Կլիմայական փոփոխությունների տեմպն արագացել է. ՄԱԿ. Euronews

Մինչ Եվրոպան սովորում է բնականոն կյանք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, բնությունը նոր անակնկալներ է մատուցում: Սիբիրի Վերխոյանսկ քաղաքում արձանագրվել է 38 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, ինչ համարվում է նոր ռեկորդ՝ գրում է Euronews-ը:

Ծայրահեղ տապը, որը կենտրոնացած է Սիբիրում, սակայն տարածվում է նաև հյուսիսային այլ շրջաններում, անտառային հրդեհներ է առաջացրել Հյուսիսային բևեռում:

Վերխոյանսկն ու այս տարածաշրջանի շատ հատվածներ մոլորակի ամենացուրտ կետերից մեկն են, որտեղ ձմռանն օդի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով մինչև 50 աստիճան ցրտի: Սակայն տարվա այս սեզոնին այստեղ սովորաբար 20 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի: Միանգամայն տագնապալի է, որ այստեղ գրանցվել է գրեթե կրկնակի բարձր ջերմաստիճան՝ 38 աստիճան:

Գիտնականներին, սակայն, առավելապես մտահոգում է ոչ թե ջերմաստիճանի բարձրացումը: ՄԱԿ-ի հավաստմամբ՝ կլիմայական փոփոխությունների տեմպն արագացել է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում