ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի կառավարությունը պաշտպանել է Շտուտգարդի ոստիկաններին. DW

Գերմանիայի կառավարությունը պաշտպանել է Շտուտգարդի ոստիկաններին. DW

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է անկարգությունները Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, որի ժամանակ 19 ոստիկան է վիրավորվել: Երկրի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել կարգ ու կանոնի պահպանմանն ուղղված իրավապահ մարմինների աշխատանքին, ասել է կառավարության կաբինետի խոսնակ Շտեֆեն Զայբերտը:

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ «ոստիկանների վրա հարձակումները պետք է հետապնդվեն դատական ​​կարգով՝ օրինական պետության տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»:

Շտուտգարտի խռովությունները բռնկվել են հունիսի 21-ի գիշերը, երբ ոստիկանությունը կանգնեցրել էր 17-ամյա դեռահասին՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մեջ նրա ներգրավվածությունը ստուգելու համար: Դեռահասին համերաշխությունն է հայտնել մոտակայքում գտնվող մոտ 200-300 մարդ, որոնք սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Այնուհետև անկարգությունների մասնակիցների թիվը կրկնապատկվել է:

Իրավապահների ձեռնարկած գործողության արդյունքում ձերբակալվել է 24 մարդ, նրանց կեսը Գերմանիայի քաղաքացիություն ունի, մնացածը օտարերկրացիներ են: Դա հիմք է տվել ենթադրելու, որ անկարգությունները քաղաքական կամ կրոնական դրդապատճառներ չեն ունեցել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում