ՄՄարիամ Մխիթարյան

Կադիրովը վերացնում է ինքնամեկուսացման ռեժիմը Չեչնիայում. Telegram

Կադիրովը վերացնում է ինքնամեկուսացման ռեժիմը Չեչնիայում. Telegram

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ այսօրվամից մեկնարկում է կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների վերացման երրորդ փուլը: Այն ներառում է ինքնամեկուսացման ռեժիմը և տեղաշարժի սահմանափակումները: Կադիրովը նաև նշել է, որ շարունակելու են հետևել դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջներին:

Միաժամանակ, հանրապետությունում կպահպանվի զանգվածային միջոցառումների արգելքը՝ հարսանիքներ, կրոնական ծեսեր, հանրային սննդի ձեռնարկությունների և սպորտային որոշ օբյեկտների գործունեությունը փակ տարածքներում: Բացի դրանից՝ Գրոզնի ժամանող ինքնաթիռների ուղևորների համար պարտադիր է լինելու կորոնավիրուսի բացակայության մասին փաստաթղթի առկայությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում