ՆՆարե Թադևոսյան

Չինաստանում ընկերոջը փրկելու փորձի հետևանքով 7 երեխա է գետում խեղդվել. TACC

Չինաստանում ընկերոջը փրկելու փորձի հետևանքով 7 երեխա է գետում խեղդվել. TACC

Չինաստանի Թունան շրջանի Միսին բնակավայրում` Ֆուցզյան գետի ամբարտակի մոտ, 7 դպրոցական փորձել է օգնել գետն ընկած ընկերոջը, սակայն նրանք բոլորը խեղդվել են։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով չինական լրատվամիջոցներին: 

Երեխաները եղել են 8-12 տարեկան, նրանք սովորել են տեղի տարրական դպրոցում և ապրել են գետից ոչ հեռու: Դպրոցականները հայտարարվել են անհետ կորած, նրանց որոնումներին մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Ավելի ուշ հայտնաբերվել են տղաների դիերը։

Նշվում է, որ առաջին երեխան խաղի ժամանակ պատահաբար է ընկել գետը, մյուսները փորձել են նրան օգնել, սակայն նրանց ևս չի հաջողվել դուրս գալ գետից: Ընթանում է հետաքննություն, պարզվում են դեպքի հանգամանքները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում