ՀՀովհաննես Վարդանյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը: Ներկա պահին կա 9,051,398 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 470 795, ապաքինվել է 4,841,935 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 4,841,935 մարդ, մահացել է 122 247 հիվանդ, ապաքինվել՝ 980 355-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 1,086,990 վարակված, մահացածների թիվը 50 659 է:

Երրորդը Ռուսաստանն է՝ 584 680 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 8111 է:

Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 426, 10-ն են, մահացության թիվը կազմում է 13 703:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 303 331 վարակված, մահացել է 42 632 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը, Գերմանիան, Թուրքիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում