ՄՄարի Կոստանյան

Հայտնի է սպառազինության վերահսկման թեմայով ԱՄՆ-ՌԴ բանակցությունների օրը. Lenta.ru

Հայտնի է սպառազինության վերահսկման թեմայով ԱՄՆ-ՌԴ բանակցությունների օրը. Lenta.ru

ԱՄՆ նախագահի՝ սպառազինության վերահսկման հարցերի հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլին ու ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը սպառազինության վերահսկման թեման կքննարկեն Ավստրիայում հունիսի 22-23-ը նախանշված հանդիպմանը: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:

Բանակցություններին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Չինաստանին:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հունիսի 22-23-ը Բիլինգսլին կմեկնի Ավստրիա՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ քննարկելու սպառազինության հետագա վերահսկմանն առնչվող փոխհամաձայնեցված թեմաները: Միացյալ Նահանգները բաց հրավեր է ուղարկել նաև Չինաստանին՝ միանալու այս քննարկումներին ու հստակ հայտնել երեք երկրների կողմից սպառազինության վերահսկման վերաբերյալ բանակցությունները բարեխիղճ վարելու անհրաժեշտության մասին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում