ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսն աշխարհում. Հայաստանը 49-րդ տեղում է. Worldometers

Կորոնավիրուսն աշխարհում. Հայաստանը 49-րդ տեղում է. Worldometers

Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8 միլիոն 786592-ի, մահացության ցուցանիշը կազմում է 463156, ապաքինվել է 4 միլիոն 646976 հիվանդ:

Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 2 միլիոն 297360 վարակված, մահացել է 121407 մարդ, ապաքինվել՝ 956077-ը:

Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն բնակիչ: Մահացության ցուցանիշը մոտենում է 50000-ի:

Երրորդ տեղում է Ռուսաստանը: Այս երկրում վարակված է 576952 մարդ, մահացել է ավելի քան 8000 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 335000-ի:

Չորրորդը Հնդկաստանն է՝ 396661 վարակվածով: Մահացության թիվը մոտենում է 13000-ի:

Մեծ Բրիտանիան հինգերորդն է: Այստեղ կա ավելի քան 300000 վարակված, մահացել է ավելի քան 42000 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին, Իրանը, Գերմանիան, Թուրքիան, Պակիստանը, Մեքսիկան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Բանգլադեշը, Կանադան:

Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում