ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի զինուժը թիրախավորել է քրդական ուժերի 700 հենակետ. Anadolu

Թուրքիայի զինուժը թիրախավորել է քրդական ուժերի 700 հենակետ. Anadolu

Իրաքի հյուսիսային շրջաններում քուրդ աշխարհազորայինների դեմ Թուրքիայի «Վագրի մագիլ» ռազմական գործողության շրջանակում ոչնչացվել է քրդական կողմի ավելի քան 700 հենակետ: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ գրում է Anadolu գործակալությունը:

Գիշերային վերահսկողության ժամանակ թիրախավորված շրջանում պայթեցվել է 150 քարանձավ, որոնք քրդական ուժերն օգտագործել են որպես ապաստարան, առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր չորս քուրդ աշխարհազորայինների չեզոքացման մասին:

Թուրքական ուժերի «Վագրի ճանկ» և «Արծվի մագիլ» ռազմական գործողությունները մեկնարկել են այս շաբաթ: Թուրքական կողմը պնդում է, թե ռազմական գործողությունների նպատակն է ապահովել երկրի և բնակչության անվտանգությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում