ՌՌոզա Խաչատրյան

Փոխհրաձգություն՝ Տորոնտոյում. կա զոհ. TACC

Փոխհրաձգություն՝ Տորոնտոյում. կա զոհ. TACC

Նվազագույնը մեկ մարդ է մահացել Տորոնտոյում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով Global News-ին, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ տեղի ժամանակով 11:40-ին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, երկու կասկածյալներն ավտոմեքենայով հասցրել են փախուստի դիմել դեպքի վայրից: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Կան նաև վիրավորներ: Դրդապատճառների վերաբերյալ մանրամասներ ևս չեն ներկայացվում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում