ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայում մահացել է հայտնի Մորիս աքաղաղը. BBC

Ֆրանսիայում մահացել է հայտնի Մորիս աքաղաղը. BBC

Ֆրանսիայում Մորիս անունով աքաղաղը, որը հայտնի էր իրեն առնչվող դատական գործընթացներով, մահացել է մայիսին, բայց աքաղաղի սեփականատերը որոշել է երկրում տիրող ծանր համաճարակային իրավիճակը նկատի ունենալով՝ հետաձգել շատ ֆրանսիացիների համար այդ տխուր լուրի տարածումը:

Մորիսի մասին լուրերը դուրս էին եկել Ֆրանսիայի սահմաններից, և ընտանի թռչունը ստացել էր միջազգային իրավապաշտպանների աջակցությունը՝ դառնալով «Գյուղական ձայներ» շարժման խորհրդանիշը:

Աքաղաղի տերերի համար խնդիրներ էին առաջացել այն ժամանակ, երբ հարևանությամբ ապրող թոշակառուները բողոքել էին առավոտյան աքլորականչի դեմ: Ֆրանսիայի Ռոշֆոր շրջանի քրեական դատարանն ի վերջո որոշում էր կայացրել հօգուտ Մորիսի:

Դատական ​​գործընթացը դարձել էր ազգային քննարկումների թեմա: Խնդիրն այն է, որ Ֆրանսիայում քաղաքային կյանքի արագ աճը հանգեցրել է հակասության բնիկ գյուղացիների և «քաղաքից եկածների» միջև: Աքաղաղը, խորհրդանշելով գյուղի իսկական բնակիչներին, շահեց ամբողջ երկրի համակրանքը, և էլեկտրոնային խնդրագրի համար հարյուր հազարավոր ստորագրություններ հավաքվեցին՝ պահանջելով հանգիստ թողնել թռչունին և չխանգարել առավոտյան աքլորականչին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում