ՄՄարիամ Մխիթարյան

Մահացել է Պուտինի որոշումը բողոքարկած Չուվաշիայի նախագահը. Интерфах

Մահացել է Պուտինի որոշումը բողոքարկած Չուվաշիայի նախագահը. Интерфах

58 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Չուվաշիայի նախկին ղեկավար Միխայիլ Իգնատևը: Մայիսին նա դատական ​​հայց էր ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ վիճարկելով իր պաշտոնանկության մասին որոշումը:

Դրանից կարճ ժամանակ անց Իգնատևը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց:

Իգնատևը Չուվաշիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010-ի օգոստոսից: 2020-ի հունվարին նրա հետ տեղի ունեցավ երկու սկանդալային միջադեպ: Նախ, Իգնատիևը բացասական է արտահայտվել այն լրագրողների և բլոգերների մասին, որոնք գալիս են Ռուսաստանի տարբեր մարզերից, լավ տեղավորվում են հանրապետությունում և, նրա խոսքով, սկսում գրել «ինչի և ում մասին ուզում են»: Հաջորդ ճակատագրական միջադեպը կապված է հրշեջներին նոր սարքավորումներ հանձնելու հետ: Նախագահը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին ստիպել էր վեր ցատկել նոր հրշեջ մեքենայի բանալիները վերցնելու համար:

Իգնատևի բացատրություններն ու հետագա ներողությունները չեն դադարեցրել բացասական ռեպորտաժների ալիքը: Չուվաշիայի նախագահին նախ հեռացրին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հրապարակվեց նախագահի պաշտոնից նրա հրաժարականի որոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում