ՄՄարի Կոստանյան

Մահացել է Քենեդիների ընտանիքի վերջին անդամը. The New York Times

Մահացել է Քենեդիների ընտանիքի վերջին անդամը. The New York Times

92 տարեկանում վախճանվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր քույրը՝ Ջին Քենեդի Սմիթը՝ գրում է The New York Times պարբերականը:

Նրա մահվան մասին պարբերականին տեղեկացրել է Ջին Քենեդու դուստրը: Քենեդու քույրը մահացել է Նյու Յորքի Մանհեթենի իր բնակարանում: Այսպիսով՝ Ջինը պատմություն կերտած Քենեդիների ընտանիքի ինը երեխաներից վերջինն էր:

Ջին Քենեդին ծնվել էր 1928-ի փետրվարի 20-ին: 1990-ականներին զբաղեցրել է Իռլանդիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Քենեդին կարևոր դերակատարում է ունեցել Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցող խաղաղ բանակցային գործընթացում, որի արդյունքում հնարավոր է եղել ստորագրել այդ տարածաշրջանում հակամարտության քաղաքական կարգավորմանը նպաստող Բելֆասթի համաձայնագիրը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում