ՄՄարի Կոստանյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկրները հայտնի են. Anadolu

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկրները հայտնի են. Anadolu

2021-2022-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ են ընտրվել Իռլանդիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Մեքսիկան:

Միջազգային կառույցում ժամանակավոր ընտրված երկրներն իրենց աշխատանքը կսկսեն 2021-ի հունվարի 1-ից:

15 անդամ երկրից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ունի 5 մշտական անդամ՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս 10 անդամները ՄԱԿ-ի աշխարհագրական 5 խմբերից ընտրվում են 2 տարով:  Ամեն տարի 5 ժամանակավոր անդամ երկրները թարմացվում են:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ Գլխավոր ասամբլեայի 193 անդամների ձայների 2/3-ը: Ի դեպ, առայժմ ընտրվել է չորս անդամ: Քվեարկությունը պետք է շարունակվի հինգերորդ ոչ մշտական անդամին ընտրելու համար, քանի որ նախորդ քվեարկության ժամանակ ոչ մի երկրի չի հաջողվել պահանջված թվով ձայներ ստանալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում