ՌՌոզա Խաչատրյան

Բախվում ենք մերօրյա դավաճանական շրջանակների տեղեկատվական տեռորին. Արման Բաբաջանյան

Բախվում ենք մերօրյա դավաճանական շրջանակների տեղեկատվական տեռորին. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ անդրադարձավ մեդիայի դերին:

«Նախկին իշխանությունները տոտալ վերահսկողություն սահմանեցին հեռուստաեթերի նկատմամբ՝ դրանք վերածելով վերահսկվող քարոզչամիջոցների: Դրա պայմանական մեկնարկը կարելի է համարել 1997 թվականը, որն ավարտին հասցվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության վերջնական ու ամբողջական զավթումից հետո: Գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների աշխատանքը տևական ժամանակ համակարգվել է Բաղրամյան 26-ում, նրանց մեծ մասը ֆինանսավորվել է օլիգարխների կողմից՝ ըստ էության տեղեկատվական պատերազմ վարելով երկրի ու հասարակության դեմ: Թվում էր՝ թավշյա հեղափոխությունից հետո այս դաշտը ևս պետք է փոփոխություն կրի:

Դրանք տեղի ունեցան: Բայց ոչ թե եթերի բովանդակությունն ու որակը փոխվեցին, այլ դրանց սեփականատերերն ու պատվիրատուները: Այսօր հեռուստաընկերությունների զգալի մասը պատկանում է նախկին իշխանություններին ու նրանց հետ փոխկապակցված սուբյեկտներին, որոնք շատ դեպքերում նույնանում են օլիգարխիկ շրջանակների հետ»,- նշեց Բաբաջանյանը: 

Պատգամավորի խոսքով՝ այդպիսի հեռուստաընկերությունների եթերը ոչ թե այլակարծություն կամ քննադատություն է պարունակում, այլ ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններով է հեղեղված:

«Եթե 20 տարի շարունակ մենք գործ ունեինք իշխանության կողմից իրականացվող տեղեկատվական տեռորի հետ, ապա այսօր բախվում ենք մերօրյա դավաճանական շրջանակների տեղեկատվական տեռորին: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը կոչված է կարգավորելու ու կանոնակարգելու հենց այս խնդիրները: Օրենքի փլիսոփայությունն է՝ հեռուստաեթերը մաքրել կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունից, քաղաքական քարոզչությունից և այն վերադարձնել հասարակությանը՝ հանրային մուլտիպլեքսի միակ ու իրական սեփականատիրոջը»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում