ՀՀովհաննես Վարդանյան

Կորոնավիրուսի համավարակի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Կորոնավիրուսի համավարակի վիճակագրությունն աշխարհում. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8,406,062: Մահացության ցուցանիշը կազմում է 451 387, ապաքինվել է 4,415,832 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,234,471 մարդ, մահացել է 119 941 հիվանդ, ապաքինվել՝ 918 796-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա մոտ 960 309 վարակված, մահացածների թիվը 46 665:

Երրորդը Ռուսաստանն է՝ 553 301 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 7478:

Հնդկաստանը բարձրացել է չորրորդ հորիզոնական: Այս երկրում վարակվածները 367 264-ն են, մահացության թիվը կազմում է 12 262:

Հինգերորդ տեղում է Մեծ Բրիտանիան: Այստեղ կա 299 251 վարակված, մահացել է 42 153 հիվանդ:

Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Իտալիան, Իրանը, Գերմանիան, Չիլին, Թուրքիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում