ՄՄարիամ Մխիթարյան

«Գազպրոմը» ապամոնտաժում է Ուկրաինայի տարածքով անցնող խողովակները Kommertsant.ru

«Գազպրոմը» ապամոնտաժում է Ուկրաինայի տարածքով անցնող խողովակները Kommertsant.ru

Ուկրաինային գազի մատակարարման մասին պայմանագրի բացակայության պատճառաբանությամբ «Գազպրոմը» սկսել է ապամոնտաժել հանրապետության հետ Ռուսաստանի սահմանի մերձակայքով անցնող խողովակները:

Ըստ ուկրաինական կողմի՝ այս քայլով Ռուսաստանը ոչնչացնում է նույնիսկ ապագայում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման տեսական հնարավորությունը: Կիևի կարծիքով՝ Ռուսաստանը կարող էր գազ վաճառել Ուկրաինայի հետ սահմանին, և այդ հարցը հնարավոր էր համաձայնեցնել եվրոպական ընկերությունների հետ, բայց «Գազպրոմը» կտրականապես դեմ է նման պայմանագրերին:

Եթե Ռուսաստանն ավարտի «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը և սկսի այն օգտագործել համաձայն ծրագրերի, ուկրաինական գազափոխադրման համակարգը ամբողջովին կմնա  առանց տարանցման:

Ռուսաստանը 2015 թվականից գազ չի մատակարարում Ուկրաինային: Հունվարին ուժի մեջ է մտել Եվրոպա տարանցիկ գազի առաքման նոր պայմանագիրը, որը նախատեսում է 2020 թվականին Եվրոպային ապահովել տարեկան 65 միլիարդ խորանարդ մետր գազով, իսկ հաջորդ չորս տարիներին՝ 40 միլիարդով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում