ՌՌոզա Խաչատրյան

Հոնդուրասի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. ТАСС

Հոնդուրասի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. ТАСС

Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամլո ծառայությանը:

«Որպես երկրի նախագահ և օրինական քաղաքացի, ուզում եմ հայտնել, որ հանգստյան օրերին ինքնազգացողությունս վատացել էր: Այսօր ինձ հայտնեցին, որ կորոնավիրուսի ստուգման իմ թեստի պատասխանը դրական է»,- ասել է նախագահը:

Էրնանդեսը հավելել է, որ մասնագետներն իրեն խորհուրդ են տվել հանգստանալ, սակայն նա կաշխատի ինքնամեկուսացված, իսկ իրեն կօգնեն իր աշխատակիցները: Նախագահը հայտնել է, որ դեղահաբեր է ընդունում և իրեն համապատասխանաբար լավ է զգում:

Էրնանդեսը նշել է նաև, որ իր կինը՝ Անա Գարսիան, ևս վարակվել է կորոնավիրուսով: Նրա հիվանդությունն ընթանում է ասիմպտոմ: Բուժման կուրս են անցնում իր աշխատակիցներին ևս երկուսը:  

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում