ՆՆարե Թադևոսյան

Ոստիկանության բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ. ՄԻՊ

Ոստիկանության բաժիններում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ այսօր վաղ առավոտից Ոստիկանության բաժիններ մեկնած արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել 112 անձանց հետ Երևանում և մարզերում։

Աշխատակազմում առանձին դիտարկվել են նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումները։

Ոստիկանության բաժիններ այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն, և արձանագրված բոլոր հարցերը լուծումների առաջարկների հետ միասին ամբողջական տեսքով կներկայացվեն ոստիկանություն։

Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում