ՄՄարի Կոստանյան

460 դոլար տուգանք՝ Թուրքիայում դիմակ չկրելու դեպքում. Ermenihaber

460 դոլար տուգանք՝ Թուրքիայում դիմակ չկրելու դեպքում. Ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով 5 նահանգում ևս արգելվել է փողոց դուրս գալ առանց բժշկական դիմակների՝ գրում է Ermenihaber-ը։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր միկրոբլոգում:

Նոր որոշմամբ արգելքը վերաբերում է մասնավորապես Դիարբեքիր, Էրզրում, Կայսերի, Ռիզե և Շանլըուրֆա նահանգներին։ Նշենք, որ մինչ այժմ մի շարք այլ նահանգներում ևս նման արգելք էր գործում։ Այսպիսով, Թուրքիայի արդեն 42 նահանգում քաղաքացիները պարտավոր են փողոց դուրս գալ բացառապես պաշտպանիչ դիմակներով։

Հավելենք, որ նշված 42 նահանգներում առանց դիմակի փողոց դուրս գալու դեպքում քաղաքացիներին սպառնում է վարչական տուգանք՝ 3150 թուրքական լիրայի (մոտ 460 ԱՄՆ դոլար) չափով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում