ՄՄերի Եգորյան

Հայտնի է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի 8-րդ անդամը

Հայտնի է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի 8-րդ անդամը

ԵՊՀ լրատվական բաժնից հայտնում են, որ համալսարանի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի 
ղեկավար Արա Աթայանը, քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և 
աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս 
Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես 
հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ 
գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին 
մասնակցել է 82 անդամ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 
համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում