ՎՎարդուհի Բալյան

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 8 միլիոնը. Worldometers

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 8 միլիոնը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները: Իրական ժամանակում փոփոխվող տվյալների համաձայն՝ այս պահին վարակված է 8,068,878 մարդ: Նրանցից մահացել է 437 403-ը, ապաքինվել է 4,175,665-ը, ակտիվ վարակակիր է 3,455,810-ը:

Վարակակիրների ցուցանիշով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակման 2,175,013 դեպք, մահացել է 118 132 մարդ, ապաքինվել 875 189-ը: Մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն դարձյալ առաջին տեղում է:

Վարակված դեպքերի ցուցանիշով երկրորդը Բրազիլիան է՝ 875 189 մարդ, երրորդը՝ Ռուսաստանն է՝ 537 210: Հետևում են Հնդկաստանը՝ 342 841, Մեծ Բրիտանիան՝ 296 857, Իսպանիան՝ 291 189, Իտալիան՝ 237 290, Պերուն՝ 229 736:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում