ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել գործազուրկներին վճարումները. Financial Times

ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել գործազուրկներին վճարումները. Financial Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել վճարումները գործազուրկներին, որոնք նշանակվել են կորոնավիրուսային համաճարակի և տնտեսության փլուզման ֆոնին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քադլոուն:

Նրա խոսքով՝ վարչակազմը որոշել է հրաժարվել նպաստներից օգոստոսին, քանի որ տնտեսությունը վերականգնվում է, և այդ ընթացքում կլինեն բավարար աշխատատեղեր:

Քադլոուն չի բացառել, որ ինչ-որ բոնուս կվճարվի աշխատանքի վերադառնալու դեպքում, բայց դա կլինի ավելի քիչ, քան ներկա նպաստներն են, որոնք կազմում են շաբաթական 600 դոլար:

Մարտին տնտեսությանը սատարելու համար ընդունված միջոցառումների փաթեթը նախատեսում էր այդպիսի վճարումներ շաբաթը մեկ անգամ, դեմոկրատներն էլ, որոնք մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում, փորձեցին երկարաձգել այդ ժամկետը մինչև տարեվերջ: Սակայն Սենատը հրաժարվեց քննարկել համապատասխան օրինագիծը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում