ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել Չինաստանում. Associated Press

Կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել Չինաստանում. Associated Press

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը երկրում գրանցել է կորոնավիրուսային վարակի 57 նոր դեպք՝ ամենաբարձր ցուցանիշը վերջին երկու ամսում: Դրանցից 36-ը հայտնաբերվել է Պեկինում: Կորոնավիրուսի բռնկումն այստեղ գրանցվել է մեծածախ սննդի խոշոր շուկաներից մեկում՝ Սինֆադիում: Վիրուսը հայտնաբերվել է տախտակի վրա, որն օգտագործվում է սաղմոնը կտրելու համար: Շուկան փակվել է շաբաթ օրը, երբ այնտեղ այցելած 517 հաճախորդից 45-ի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել:

Պեկինի Ֆենգտայ շրջանի ղեկավարը խիստ սահմանափակումներ է կիրառել շուկայի շուրջ տեղակայված 11 բնակելի համալիրներում:

Նոր տիպի կորոնավիրուսի սկզբնաղբյուրը համարվում է Ուհան քաղաքը և հատկապես շուկան, որտեղ վաճառում էին վայրի կենդանիներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում