ՎՎարդուհի Բալյան

Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել վարչության քրեակատարողական հիմնարկի ու քննչական մեկուսարանի տարածքում, ծանոթացել դրանց պայմաններին, զրուցել ազատությունից զրկված անձանց ու հիմնարկի աշխատողների հետ: Ա. Հարությունյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց համար ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ օրենքով նախատեսված տարբեր պայմանների պատշաճ ապահովումը:

Նա շեշտադրել է, որ ազատազրկման վայրերում պետք է բացառվեն խոշտանգման ու վատ վերաբերմունքի դեպքերը՝ ընդգծելով, որ նման դեպքերն արժանանալու են պետության խիստ արձագանքին:

Մարդու իրավունքների պաշտպանը և ոստիկանության պետը ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին և՛ խոշտանգումների կանխարգելմանը, և՛ արտակարգ իրավիճակով պայմանավորված հիմնախնդիրներին, և՛ սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ առաջիկա օրերին արդեն գործնական քայլեր կձեռնարկվեն որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տեսազանգի հնարավորության ստեղծում, շենքային որոշ պայմանների բարելավում և այլն:

«1848թ.-ին կառուցված բանտի պայմաններն, իհարկե, շատ են փոխվել, բայց անելիքներն էլ են շատ: Հանձնարարականիս համաձայն՝ առաջիկայում փոփոխություններ կլինեն ազատազրկված անձանց սոցիալ-կենցաղային և օրենքով նախատեսված այլ պայմանների լիարժեք ապահովման ուղղություններով: Իսկ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտել եմ, որ կալանավայրում պետք է բացառվեն վատ վերաբերմունքի կամ խոշտանգման դեպքերը, այլապես դրանք կարժանանան իշխանության խիստ արձագանքին»,- ավելի ուշ Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում