ՄՄարի Կոստանյան

Պեկինի որոշ շրջաններում կարանտին է սահմանվել. Al Jazeera

Պեկինի որոշ շրջաններում կարանտին է սահմանվել. Al Jazeera

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի որոշ շրջաններում կարանտինային ռեժիմ է սահմանվել: Մայրաքաղաքում հայտնաբերվել են տեղական վարակի վեց նոր դեպքեր: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:  Քաղաքային իշխանությունները մտավախություն ունեն, որ Պեկինում կսկսվի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը:

Չինաստանի բնակիչները խուսափում են տնից դուրս գալուց: Վարակի հիմնական դեպքերը կապվում է տեղական մսամթերքի շուկայի հետ:

Հիշեցնենք, որ Պեկինում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել էր երկու ամիս առաջ: Չինաստանում տեղական, չներկրված վարակի դեպքերը խիստ սահմանափակումների շնորհիվ հնարավոր էր եղել վերահսկողության տակ առնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում