ՄՄարի Կոստանյան

Լիբանանն ալեկոծվում է արդեն երկրորդ օրը. BBC

Լիբանանն ալեկոծվում է արդեն երկրորդ օրը. BBC

Լիբանանում լայնածավալ բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկրորդ գիշերը: Հարյուրավոր քաղաքացիները հեղեղել են արաբական երկրի խոշոր քաղաքները: Ցուցարարներին փողոց է դուրս բերել երկրում տիրող ֆինանսատնտեսակայն ճգնաժամը, որի պատճառն ազգային արժույթի արժեզրկումն է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ցույցեր են անցկացվում Բեյրութում, հյուսիսային Տրիպոլի քաղաքում: Ակտիվիստները քարեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել:

Լիբանանում բողոքի ակցիաները սկսվել էին դեռևս հոկտեմբերից: Այդ ժամանակից մինչև այսօր ազգային արժույթն արժեզրկվել է ռեկորդային՝ 70 տոկոսով: Ֆինանսական ճգնաժամն ավելի է խորացել կորոնավիրուսի համավարակի ֆոնին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում