ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը փակել է սննդի շուկաները. TACC

Պեկինը փակել է սննդի շուկաները. TACC

Պեկինի իշխանությունը ուրբաթ փակել է սննդի մեծածախ մի քանի շուկա, քանի որ քաղաքում կորոնավիրուսի երկու վարակակիր է հայտնաբերվել: Նրանք աշխատում էին Չինաստանի մսի արտադրության հետազոտական ​​կենտրոնում:

Համաձայն կառավարության որոշման՝ իրավասու մարմինները պետք է ստուգեն վիրուսի առկայությունը Պեկինի բոլոր սննդի հաստատություններում, ներառյալ դպրոցներում և ծերանոցներում գտնվող ճաշարանները: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև միս և ծովամթերք մատակարարող ընկերություններին:

Անցած երկու օրվա ընթացքում իշխանությունները մայրաքաղաքում գրանցել են վարակի երեք դեպք`առաջին անգամ երկու ամսվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում