ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան կավելացնի հարուստների հարկերը` կորոնավիրուսի դեմ պայքարում. Reuters

Մեծ Բրիտանիան կավելացնի հարուստների հարկերը` կորոնավիրուսի դեմ պայքարում. Reuters

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը խոշոր մասնավոր բանկերի և ակտիվների կառավարման ընկերությունների հետ քննարկում է հարուստ քաղաքացիների հարկերն ավելացնելու հնարավորությունը:

Գերատեսչությունը նաև ցանկանում է, որ հարուստ բրիտանացիները միջոցներ հատկացնեն պետության օգնության ծրագրերին՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:

Ըստ տնտեսագետների՝ այս գործողություններով Ֆինանսների նախարարությունը նախատեսում է համալրել քայքայված պետական ​​գանձարանը, որի պահուստներն օգտագործվել են վարակի դեմ պայքարելու համար: COVID-19-ի հետ կապված աջակցության միջոցառումներին Միացյալ Թագավորությունը ծախսել է 133 միլիարդ ֆունտ:

Ենթադրվում է, որ կառավարությունը կավելացնի խնայողությունների, կապիտալ շահույթների հարկը կամ գույքահարկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում