Ազգային կենցաղավարության հին իրերն ու կահ-կարասին նոր կյանք են ստանում

Ազգային կենցաղավարության հին իրերն ու կահ-կարասին նոր կյանք են ստանում

Գողտրիկ թանգարան հիշեցնող այս տունն Արշալույս գյուղում է: Դեռ մուտքից հասկանում ես, որ հետաքրքրասիրությունը թեժանալու է ներսում, որովհետև այստեղ են երկրորդ կյանք ստանում գործածությունից դուրս եկած ազգային կենցաղավարության իրերն ու կահ-կարասին: Կանացի նուրբ ձեռքերի ու մտքի համադրությամբ այստեղ են միախառնվում հայկական կենցաղն ու մշակույթը և նոր ասելիքով ներկայանում հանրությանը:

Գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո Նունեն 17 տարի ձեռքը վրձին անգամ չի վերցրել: Ստեղծագործ միտքը, հինն ու նորը սինթեզելու ցանկությունն առաջացել է փոքրիկ մի դիպվածով ու դարձել արարելու ամենօրյա պահանջ, հոգու ճիչը լռեցնելու ձև, նախնիների կարոտը վրձնի միջոցով սերունդներին փոխանցելու յուրովի խոսք:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում