ԳԳայանե Թամամյան

Կալիֆոռնիայում սպանվել է 4 ոստիկանի հրազենային վնասվածք հասցրած տղամարդը․ TACC

Կալիֆոռնիայում սպանվել է 4 ոստիկանի հրազենային վնասվածք հասցրած տղամարդը․ TACC

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի իրավապահ մարմինները Պասո-Ռոբլես քաղաքում կրակել են 4 ոստիկանի հրազենային վնասվածք հասցրած, ինչպես նաև տեղի բնակիչներին մեկին սպանած տղամարդուն։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիրջոցներին։

Ավելի վաղ 26-ամյա Մեյսոն Լիրան հրաձգություն էր բացել քաղաքում, ինչի հետևանքով բնակիչներից մեկը մահացել էր, ոստիկանապետի օգնականն էր ծանր վիրավորվել։ Լիրան դեպքի վայրից փախուստի էր դիմել, որից հետո վիրավորել էր իր որոնողական աշխատանքներին մասնակցող ոստիկաններից ևս երեքին։

Փոխհրաձգության ժամանակ էլ 26-ամյա երիտասարդն սպանվել է իրավապահ մարմինների կողմից։ Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանները հոսպիտալացվել են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում