ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսային վարակի առանց ախտանիշների դեպքերի մասին

ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսային վարակի առանց ախտանիշների դեպքերի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կարծիքով՝  ավելի շատ հետազոտություններ պետք է կատարվեն՝ առանց ախտանիշների կորոնավիրուսային դեպքերի վարակվածության աստիճանը պարզելու համար: Այս մասին ասել է ԱԿՀ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:

«Փետրվարի սկզբին մենք խոսեցինք այն մասին, որ ախտանիշներ չունեցող վարակված անձինք կարող են COVID-19 հիվանդության կրող լինել: Մեզ անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ` ասիմպտոմ փոխանցման աստիճանը որոշելու համար»,- ասել է նա:

Կորոնավիրուսից տղամարդկանց բարձր մահացության պատճառը պարզելու համար ԱՄՆ Օհայո նահանգում էլ հետազոտություն է կատարվել: Հետազոտողները կարծում են, որ խնդիրը կապված է գենդերային կարծրատիպերի հետ:

«Հայտնի է, որ տղամարդիկ չեն սիրում բժշկին դիմել և հետաձգում են նրանց այցը»,- ասել է հետազոտողը: Նրա խոսքով, բնակչության արական սեռի մեծ մասը բժիշկներին չի դիմում նույնիսկ COVID-19-ի առաջին ախտանիշների դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում