ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը խնդրել է Վրաստանին՝ հետաձգել զբոսաշրջային հաղորդակցությունը. Sputnik-Georgia

Իսրայելը խնդրել է Վրաստանին՝ հետաձգել զբոսաշրջային հաղորդակցությունը. Sputnik-Georgia

Իսրայելը, որի հետ Վրաստանը բանակցել էր զբոսաշրջության ոլորտում կանաչ գոտի ստեղծելու վերաբերյալ, պաշտոնական Թբիլիսիին խնդրել է հետաձգել զբոսաշրջային հաղորդակցության վերսկսումը, հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմում:

«Կառավարությունը երկկողմ բանակցություններ է վարել տարբեր պետությունների հետ, սակայն այդ երկրներում համաճարակային իրավիճակը հանկարծակի վատացել է, և մեր գործընկերները, ելնելով մեր շահերից, Վրաստանի անվտանգության տեսանկյունից, մեզ ասել են՝ սպասել որոշ ժամանակ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանում տուրիստական ​​սեզոնի վերսկսումը սպասվում է հուլիսի 1-ից: Ավելի վաղ հաղորդել էին, որ Իսրայելը կլինի առաջին երկիրը, որտեղից Վրաստանը կընդունի առաջին միջազգային զբոսաշրջիկներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում