ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիական բանակի նախկին գնդապետը դատապարտվել է լրտեսության համար. Deutsche Welle

Ավստրիական բանակի նախկին գնդապետը դատապարտվել է լրտեսության համար. Deutsche Welle

Ավստրիայի Զալցբուրգի շրջանային դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտեել ավստրիական բանակի պաշտոնաթող գնդապետ Մարտին Մ.-ին՝ Ռուսաստանին պետական ​​և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար: Հետաքննության համաձայն՝ նախկին գնդապետը 1992-ից մինչև 2018 թվականը Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին գաղտնի նյութեր հանձնելու համար ստացել է 280 հազար եվրո:

Ըստ Kronen Zeitung թերթի՝ սպան երկու շաբաթը մեկ հանդիպել է ռուս գործակալի հետ և նրան փոխանցել տեղեկություններ ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, պաշտոնական հանդիպումների բովանդակության, ինչպես նաև Ավստրիայում գաղթականների վիճակի մասին:

Ի դեպ, նախկին գնդապետն իրեն համարել է Ավստրիայի հայրենասեր քաղաքացի, խոստովանել է, որ որոշակի տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին, բայց և պնդել է, որ չի խախտել պետական ​​գաղտնիությունը, քանի որ դրանք ստացել է բացառապես բաց աղբյուրներից և իր աշխատանքը համեմատել է արտասահմանյան թղթակիցի աշխատանքի հետ:

Քանի որ մեղադրյալը բանտարկվել էր 2018 թվականի նոյեմբերի 30-ին և կրել իր պատժի կեսից ավելին, նա ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում