ԱԱրման Գալոյան

Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ ևս 12 թթվածնային սարք կլինի Հայաստանում

Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ ևս 12 թթվածնային սարք կլինի Հայաստանում

Արսեն Խառատյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութաիսի քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն:

«Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին` այս օրհասական պահին, բառիս բուն իմաստով, թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում