ԼԼիլիթ Սեդրակյան

Փրկարարները չշահագործվող ոսկու հանքի հորանից երեք դի են դուրս բերել

Փրկարարները չշահագործվող ոսկու հանքի հորանից երեք դի են դուրս բերել

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 9-ին՝ ժամը 22:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 2 կմ):

Հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), Բագրատ Խ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը:

Փրկարարները դիերը դուրս են բերել հորանից և տեղի ուժերով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայրում են գտնվել Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն․Հարությունյանը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում