ՄՄարի Կոստանյան

Ջորջ Ֆլոյդի մարմինը կամփոփվի Հյուսթոնում՝ մոր կողքին. Abc News

Ջորջ Ֆլոյդի մարմինը կամփոփվի Հյուսթոնում՝ մոր կողքին. Abc News

ԱՄՆ երեք նահանգներում անցկացված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հրաժեշտի վերջին արարողություններից հետո նրա մարմինն այսօր, ի վերջո, կամփոփվի Հյուսթոնի գերեզմանատանը՝ մոր աճյունի կողքին:  Ջորջ Ֆլոյդը Հյուսթոնն ամբողջ կյանքում իր տունն է համարել: Այս մասին տեղեկացնում է Abc News-ը:

Ջորջ Ֆլոյդի թաղման արարողությանը կմասնակցեն հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նրա ընկերները, ընտանիքի անդամներն ու մտերիմները:

Հրաժեշտ արարողություններին ներկա են եղել հազարավոր ամերիկացիներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը համատարած խռովությունների ու բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Նրա մահից վրդովված մարդիկ արդարություն և իրավապահ մարմիններում բարեփոխումներ են պահանջում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում