ՄՄարի Կոստանյան

Մալթայի յուրաքանչյուր քաղաքացի 100 եվրո գումար կստանա՝ ռեստորաններ ու հյուրանոցներ այցերի համար. РИА Новости

Մալթայի յուրաքանչյուր քաղաքացի 100 եվրո գումար կստանա՝ ռեստորաններ ու հյուրանոցներ այցերի համար. РИА Новости

Կորոնավիրուսի համավարակից հետո Մալթայի տնտեսության վերականգնմանը նպաստելու համար երկրի իշխանությունները բնակչությանը կտրամադրեն 100 եվրո արժողությամբ վաուչերներ՝ հյուրանոցներից, ռեստորաններից, բարերից ու խանութներից օգտվելու նպատակով: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է երկրի կառավարությունը՝ գրում է РИА Новости կայքը:

Մալթայի՝ 16 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացու կտրվի 100 եվրո գումար, որը պետք է ծախսել տնտեսությունը խթանելու համար:

Մալթայի կառավարությունը հուսով է՝ այսկերպ նպաստել երկրում տուրիզմի զարգացմանը: Երկրի օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի հուլիսի 1-ից՝ սահմանափակումների թուլացման ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում