ՄՄարի Կոստանյան

Հյուսիսային Կորեան խզում է բոլոր կապերը Հարավային Կորեայի հետ. BBC

Հյուսիսային Կորեան խզում է բոլոր կապերը Հարավային Կորեայի հետ. BBC

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ այսօրվանից արգելափակում է Հարավային Կորեայի հետ կապի բոլոր միջոցները՝ այդ երկիրը որակելով որպես թշնամի պետություն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պաշտոնական Փհենյանը նշել է, որ սա հարևան երկրի հետ կապի միջոցների արգելափակման առաջին քայլն է: Երկու երկրների հարաբերությունների կտրուկ սրման պատճառ են դարձել Հյուսիսային Կորեայի դեմ քարոզչական թռուցիկները, որոնք օդապարիկներով հարավից ուղարկվում են հյուսիսային երկիր:

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգել է պաշտոնական Սեուլին: Երկու երկրները տեխնիկապես պատերազմի մեջ են, քանի որ 1953-ի Կորեական պատերազմից հետո Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև խաղաղության համաձայնագիր չի կնքվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում