ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսի համար ԱՄՆ-ի նավթի առաջին խմբաքանակը արդեն Լիտվայում է. Gazeta.ru

Բելառուսի համար ԱՄՆ-ի նավթի առաջին խմբաքանակը արդեն Լիտվայում է. Gazeta.ru

80 հազար տոննա ամերիկյան նավթով բեռնված տանկերը ժամանել է Բալթյան Կլայպեդա նավահանգիստ: Այստեղից նավթը երկաթուղային ճանապարհով կհասցնեն բելառուսական Նովոպոլոտսկի նավթավերամշակման գործարան:

ԱՄՆ-ից Բելառուս նավթի մատակարարումը հնարավոր դարձավ փետրվարին Մինսկում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համաձայնագրերի ստորագրումից հետո:

Նախկինում Բելառուսը գրեթե ամբողջ նավթը գնում էր Ռուսաստանից: Բայց անցած տարի կողմերը չկարողացան համաձայնության հասնել «սև ոսկու» գնի հարցում, և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարեց այլընտրանք փնտրել: Նոր համաձայնագրերի կնքումից հետո Բելառուսը սկսել է հումք գնել Նորվեգիայից, Ադրբեջանից և Սաուդյան Արաբիայից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում