ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմի Ֆրանցիսկոս պապ. Վաղ է ուրախանալ վիրուսի դեմ տարած հաղթանակով. BBC

Հռոմի Ֆրանցիսկոս պապ. Վաղ է ուրախանալ վիրուսի դեմ տարած հաղթանակով. BBC

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատշգամբից դիմել է հավատացյալներին և հորդորել է պահպանել անվտանգության միջոցառումներն ու ժամանակից շուտ չուրախանալ: Պապի կոչ ժամանակ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ հավաքված են եղել փոքրաթիվ մարդիկ:

«Մենք դեռ պետք է պահպանենք սահմանված կանոնները, քանի որ դրանք կօգնեն մեզ խուսափել վիրուսի հնարավոր նոր տարածումից»,- ասել է հովվապետը:

Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վատիկանում այլևս COVID-19-ով հիվանդության դեպք չկա:

Իտալիան մտել է լոքդաունի թուլացման վերջին փուլը, ինչը իտալացիներին թույլ է տալիս ճանապարհորդել երկրի ներսում, նաև բացվել են Իտալիայի սահմանները մի շարք երկրների համար, գործում են խանութները, սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև զբոսաշրջային ​​տեսարժան վայրերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում