ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլիան մտադիր է հեռանալ ԱՀԿ-ից. France 24

Բրազիլիան մտադիր է հեռանալ ԱՀԿ-ից. France 24

Նախագահ Ժաիր Բոլսունարուն, ում անվանում են բրազիլական Թրամփ, հայտարարել է, որ երկիրը դուրս կգա Առաղջապահության համաշխարհային կազմակերպությունից, կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին կազմակերպության, Բոլսունարուի բնորոշմամբ «գաղափարական կողմնակալ» պահվածքի պատճառով:

«Ես ձեզ ասում եմ. ԱՄՆ-ն դուրս եկավ ԱՀԿ-ից, մենք նույնը կանենք ապագայում: Կամ ԱՀԿ-ն կաշխատի առանց գաղափարական կողմնակալության, կամ մենք էլ այն կլքենք: Մեզ պետք չեն այնպիսի մարդիկ, որոնք դրսից իրենց կարծիքը կհայտնեն մեր առողջապահական խնդիրների մասին», - ասել է Բոլսունարուն:

Բրազիլիայի առաջնորդի սպառնալիքը հետևել է կազմակերպության հայտարարությանը, որում ԱՀԿ-ն զգուշացրել էր Լատինական Ամերիկայի երկրների իշխանություններին, որ ժամանակից շուտ վերացնելով կարանտինային միջոցառումները, տարածաշրջանը  կկանգնի կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի առաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում