ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ զորախմբերը մինչև սեպտեմբեր դուրս կբերվեն Գերմանիայից. BBC

ԱՄՆ զորախմբերը մինչև սեպտեմբեր դուրս կբերվեն Գերմանիայից. BBC

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գերմանիայի ռազմաբազաներից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Եվրոպական երկրից 9500 ամերիկացի զինվորականներ դուրս կբերվեն մինչև սեպտեմբեր: ԱՄՆ զինված ուժերին պատկանող զորախմբերը կա՛մ կտեղակայվեն այլ վայրում, կա՛մ կվերադառնան տուն:

Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերները պետք է ավելի շատ գումար ծախսեն իրենց սեփական պաշտպանությունը կազմակերպելու համար: Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածություն է առաջացել: ԱՄՆ նախագահը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն այլևս չպետք է մեծ մասամբ կախված լինեն Միացյալ Նահանգների օժանդակությունից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում