ՄՄարի Կոստանյան

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսային իրավիճակը

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսային իրավիճակը

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է վարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Քննարկվել են նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը, բուժօգնության կազմակերպմանն ու դեղորայքով ապահովմանն առնչվող հարցեր: Արսեն Թորոսյանը հայտնել է, որ, դժբախտաբար, հանրապետությունում ամառային սեզոնի մեկնարկն ու օդի ջերմաստիճանի 30 աստիճանից ավելի բարձրացումը դրական չեն ազդի կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու նոր վարակվածների թվի վրա:

Միխայիլ Մուրաշկոն հայ պաշտոնակցին հայտնել է կորոնավիրուսային վարակի բուժման համար մեթոդաբանական ուղեցույցների 7 տարբերակների և ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին, որոնք COVID-19-ի բուժման գործում արդյունավետ են եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում