ԱԱրման Գալոյան

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը. Բադասյան

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին:

«Այսօր սոցիալական ցանցում տարածված՝ քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն:

Հետևաբար նաև ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար՝ ոստիկանության գործողությունների համաչափությունը։

Հ. Գ.- արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության»,- Ֆեյսբուքի էջում գրել է նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում