ԼԼիլիթ Սեդրակյան

Մեկ օրում՝ 10 ավտովթար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Մեկ օրում՝ 10 ավտովթար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-5-ը Հայաստանի ոստիկանության ծառայողները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու` 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 4, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում