ՄՄարիամ Մխիթարյան

Բիլ Գեյթսը պատասխանել է չիպավորման մեղադրանքներին. Business Insider

Բիլ Գեյթսը պատասխանել է չիպավորման մեղադրանքներին. Business Insider

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը արձագանքել է պատվաստումների միջոցով մարդկությանը չիպավորելու մեղադրանքներին: Նա հերքել է իր մասնակցությունը դավադրության բոլոր «անհիմն» տեսություններին:

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի հարցով, ինչպիսին միկրոչիպերն են: Շատ դժվար է հերքել այդ պատմությունները, քանի որ դրանք հիմարություն են և շատ տարօրինակ»,- բացատրել է միլիարդատերը և ընդգծել, որ իրեն անհանգստացնում է նման խելագար գաղափարների գոյությունը:

Ամերիկացիների մի մասը հավատում է, որ Բիլ Գեյթսը պլանավորում է մարդկանց չիպավորել պատվաստումների ծրագրի միջոցով: Այդ կարծիքին է հանրապետական ​​ընտրողների 44 տոկոսը, դեմոկրատների ընտրողների՝ 19 տոկոսը:

Պատվաստանյութի հետ կապված դավադրության տեսությունն ակտիվ քննարկվում է նաև Եվրոպայում և Ռուսաստանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում